National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.06.2022
Կներդրվեն մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմներ
1 / 9

Դատական օրենսգիրքը, հատկապես` 2020 թ. մարտի 25-ի փոփոխություններով, էականորեն բարելավել է կարգապահական պատասխանատվության կարգավորումները, սակայն առկա է կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման անհրաժեշտություն, հատկապես` մարդու իրավունքների հիմնարար խախտումների դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համատեքստում:

Ուստի, դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելու, անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունն առավել ամրապնդելու նպատակով Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է ներդնել մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմներ:

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Փոխնախարարի խոսքով` նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին, եւ  վերջինիս կարծիքից հետո էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ:

Մասնավորապես, նախագծով հստակեցվել է, որ այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տրված խախտումը հայտնաբերվել է ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` 1 տարվա ժամկետում:

Նախատեսվել է նաեւ, որ վերոնշյալ դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:

Հանձնաժողովի անդամների կարծիքով` ներկայացված նախագծում կան դրույթներ, որոնք կիրառման փուլում կարող են լինել խնդրահարույց: Պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանի խոսքով` նախագծով ակնկալվում է ունենալ Դատական իշխանության որակի բարձրացում: «Դատավորները դատական ակտերը կայացնելիս էլ ավելի աչալուրջ կլինեն, որ դատավարական խախտումներ չանեն, որոնք հետագայում կարող են դառնալ դատավորի պաշտոնից իրենց ազատման հիմքը»,- նշել է նա:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք, ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
 


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am